Կառավարության որոշումներ

25 Մարտի 2010, 302 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 217-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի՝ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումներն իրականացնող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում մատուցած ծառայությունների դիմաց 2009 թվականի չորրորդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով) ստորև նշված ընկերություններին վճարելու համար 2010 թվականի առաջին եռամսյակում հատկացնել`
1) 54,580,992.0 դրամ, որից`
ա. «Արմ-Աերո» փակ բաժնետիրական ընկերության գծով` 54,547,992.0 դրամ,
բ. «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գծով` 33,000.0 դրամ.
2) 3,184.0 եվրոյին համարժեք դրամ, որից`
ա. «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության գծով` 1,740.0 եվրոյին համարժեք դրամ,
բ. «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության գծով` 1,444.0 եվրոյին համարժեք դրամ.
3) «Զվարթնոց հենդլինգ» փակ բաժնետիրական ընկերության գծով` 448.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ։
 

Արխիվ

2024

2023