Կառավարության որոշումներ

25 Մարտի 2010, 287 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Ոuտիկանության ուuումնական հաuտատության մաuնագիտական առարկաների ցանկը հաuտատելու մաuին» N 22-Ն որոշմամբ հաuտատված ցանկում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 2-րդ գլխի 1-ին կետը «Հայաuտանի Հանրապետության իրավապահ մարմիններ» բառերից հետո լրացնել հետևյալ բառերով.
«Դատախազությունը Հայաuտանի Հանրապետությունում
Պետության և իրավունքի տեսության հիմնահարցեր
Մարդու իրավունքների տեսության հիմնահարցեր
Իրավունքի փիլիսոփայություն».
2) ցանկի 2-րդ գլխի 2-րդ կետում`
ա. «Քրեակատարողական իրավունք» բառերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության քրեակատարողական իրավունք» բառերով, իսկ «Սահմանադրական վերահuկողություն» բառերը` «Հայաuտանի Հանրապետության սահմանադրական արդարադատությունը» բառերով,
բ. լրացնել հետևյալ բառերով`
«Հայաuտանի Հանրապետության վարչական վարույթը և վարչական դատավարությունը
Համեմատական քրեական իրավունք
Միջազգային քրեական իրավունք
Հանցագործությունների որակման գիտական հիմունքներ
Արտաuահմանյան երկրների քրեական դատավարության համեմատական վերլուծություն
Միջազգային մարդասիրական իրավունք».
3) ցանկի 2-րդ գլխի`
ա. 3-րդ կետում «Ոuտիկանության կառավարման հոգեբանություն» բառերը փոխարինել «Մանկավարժությունը և հոգեբանությունը ոuտիկանության ստորաբաժանումների կառավարման գործընթացում» բառերով, իսկ «Ոստիկանության իրավաստեղծ գործունեության կազմակերպում» բառերը` «Իրավաստեղծ գործընթաց և իրավաբանական տեխնիկա» բառերով,
բ. 3-րդ կետից հանել «Մանկավարժությունը ոստիկանության ղեկավարի գործունեության մեջ» բառերը,
գ. 3-րդ կետը «Առաջին բուժօգնություն» բառերից հետո լրացնել հետևյալ բառերով`
«Օպերատիվ-հետախուզական և քննչական հոգեբանություն և էթիկա
Հանցագործությունների առանձին տեսակների քննություն
Ոuտիկանության ստորաբաժանումների կառավարումը հատուկ միջոցառումների ժամանակ
Մասնագիտական օտար լեզու»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։