Կառավարության որոշումներ

25 Մարտի 2010, 283 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1350-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, քաղաքացիների սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.5 հեկտար արոտավայրը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` արդյունաբերական օբյեկտի` ձևավոր թիթեղների արտադրամասի կառուցման համար։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքային համայնքի ղեկավարին`
1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը։
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։