Կառավարության որոշումներ

25 Մայիսի 2005, 736 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1845-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց, սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1845-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման 1-ին կետում «501.65» թիվը փոխարինել «514.89» թվով, իսկ «119.49» թիվը` «106.25» թվով.

բ) որոշմամբ հաստատված NN 2, 3 և 4 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների.

գ) որոշմամբ հաստատված NN 6 և 7 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 6 և 7 հավելվածների։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։