Կառավարության որոշումներ

18 Մարտի 2010, 265 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Ճապոնիայի կառավարության «Դրամաշնորհային աջակցություն սակավապահով ֆերմերներին» (2KR) դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում ձևավորված Գործընկերային հիմնադրամում միջոցների գոյացման և ծախսման վիճակն անկախ աուդիտի միջոցով գնահատելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով)։