18 Մարտի 2010, 262 - Ն
«ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ», «ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ», «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆԸ» ԵՎ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ,ԴԱՍԱԳՐՔԵՐԻ, ՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐՈՎ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «02. Գրականության հրատարակում», «05. Ոչ պետական մամուլի հրատարակում», «11. Աջակցություն գրականության հրատարակմանը» և 09 բաժնի 05 խմբի 01 դասի «07. Երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում» ծրագրերով նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին հրատարակումների և իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված