Կառավարության որոշումներ

11 Մարտի 2010, 260 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 840-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 14 հավելվածի N 14.11 աղյուսակի ծրագրային դասիչ Ը004 ԱԾ03-ում «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ» բառերը փոխարինել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Շանհայում գրանցված «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն» բառերով։
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «2010 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին Չինաuտանի ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայանալիք` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով Շանհայ Էքuպո-2010» համաշխարհային ցուցահանդեuին Հայաuտանի Հանրապետության պաշտոնական մաuնակցության պայմանագրի, ինչպես նաև Հայաuտանի Հանրապետության մաuնակցության միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու մասին» N 840-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի երրորդ պարբերությունում «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն` որպես ազգային օպերատոր, իրականացնում է» բառերը փոխարինել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Շանհայում գրանցված «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերությունը, որպես ազգային օպերատորներ, իրականացնում են» բառերով.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
3) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից հատկացվող 500000.0 հազ. դրամ միջոցների շրջանակներում`
ա. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` 200000.0 հազ. դրամի չափով` առաջին եռամսյակում` 100000.0 հազ. դրամ և երկրորդ եռամսյակում` 100000.0 հազ. դրամ` N 2 հավելվածով նախատեսված` 2010 թվականի ընթացքում միջոցառումներն իրականացնելու նպատակով,
բ. «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» Շանհայում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գրանցված ընկերության հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` 300000.0 հազ. դրամի չափով` առաջին եռամսյակում` 265000.0 հազ. դրամ և երկրորդ եռամսյակում` 35000.0 հազ. դրամ` N 2 հավելվածով նախատեսված` 2010 թվականի ընթացքում միջոցառումներն իրականացնելու նպատակով։»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված