Կառավարության որոշումներ

18 Մարտի 2010, 258 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի մահարձանի պատրաստման, տեղադրման և գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Հենրիկ Իգիթյանի եղբայր Լևոն Իգիթյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2010 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 2277.41 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյու-ջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)։