1 Հունիսի 2005, 722 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Դատարանների վճիռներով Հայաստանի Հանրապետության սեփականությունը ճանաչվող և Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը հանձնվող` ինքնակամ շինություն հանդիսացած անշարժ գույքը կառուցապատողներին տրամադրելու միջոցառումների մասին» N 1489-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) գույքի վաճառքի գինը հաշվարկվում է`
բնակելի տների, այգետնակների, դրանց կից կառուցված տնտեսական և օժանդակ, արտադրական նշանակության շենքերի ու շինությունների, ինչպես նաև ավտոտնակների, պատշգամբների, նկուղների, տանիքներում կառուցված ձեղնահարկերի և վերնասրահների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` 8000 դրամ,
հասարակական նշանակության շենքերի, շինությունների և այլ շենքերի ու շինությունների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` 15000 դրամ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: