Կառավարության որոշումներ

11 Մարտի 2010, 246 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆԱԼԲԱՆԴ» ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՓԻՆՅԱՆԻ, ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցվող բնակելի տներից բնակելի տան հատկացմամբ լուծել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շիրակամուտի գյուղական համայնքի «Նալբանդ» երկաթուղային կայարանի տարածքում բնակվող Հովհաննես Ափինյանի, Հայկ Մարգարյանի և Սամվել Պետրոսյանի ընտանիքների բնակարանային խնդիրները։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված անձանց բնակելի տների հատկացման ժամանակ ղեկավարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթներով։