Կառավարության որոշումներ

11 Մարտի 2010, 245 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԸ, ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 09 բաժնի 05 խմբի 01 դասի «09. Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում» ծրագրով (այսուհետ` ծրագիր) ձեռք բերվող մարզագույքի (այսուհետ` մարզագույք) ցուցակը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) մարզագույքի բաշխման ցուցակը՝ ըստ մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ մարզական հասարակական կազմակերպությունների՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` ծրագրի իրականացման նպատակով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել ծրագրով նախատեսված միջոցների նվիրաբերության պայմանագիր` նախատեսելով, որ ծրագրով հատկացված միջոցները «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետք է օգտագործվեն միայն սույն որոշման N 1 հավելվածում նշված մարզագույքի ձեռքբերման նպատակով և բաշխվեն սույն որոշման N 2 հավելվածում նշված կազմակերպություններին։
3. Սահմանել, որ մարզագույքը սույն որոշման N 2 հավելվածում նշված կազմակերպություններին հատկացվում է անհատույց, սեփականության իրավունքով։
Հավելված