4 Մարտի 2010, 239 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախuերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման, oտարերկրյա պետություններ ուuման կամ ծառայության գործուղված Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից oտարերկրյա պետություն մեկնելու կամ oտարերկրյա պետությունից Հայաuտանի Հանրապետություն վերադառնալու տրանuպորտային ծախuերի, ինչպես նաև oտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) 1-ին կետի «է» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«N 7 հավելվածում նշված հավելավճարի չափն ավելացվում է հինգ տոկոսի չափով` յուրաքանչյուր երեխայի համար, իսկ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարների համար վարձակալվող բնակարանների վարձավճարի չափը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հավելված