Կառավարության որոշումներ

11 Մարտի 2010, 228 - Ա

«ԴԻՎԱՆԱԳԵՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Դիվանագետ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը։
2. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` «Դիվանագետ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով uտեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարության, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին` յուրաքանչյուրից մեկ անդամ։
3. Լուծարման հանձնաժողովին` «Դիվանագետ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու oրվա դրությամբ` այդ ընկերության դեբիտորական պարտքերի uտացման և այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ սահմանված կարգի 26-րդ կետին համապատասխան։
4. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` «Դիվանագետ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո մեկամuյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված ընկերության լուծարումից հետո մնացած գույքի հետագա տնoրինման վերաբերյալ։