Կառավարության որոշումներ

11 Մարտի 2010, 227 - Ա

«ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Նոր ներդրումներ» փակ բաժնետիրական ընկերությունը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Նոր ներդրումներ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին։
3. Լուծարման հանձնաժողովին՝ «Նոր ներդրումներ» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին բաժնետիրական ընկերությունը պարտատերերի նկատմամբ չունի պարտավորություններ`
1) «Նոր ներդրումներ» փակ բաժնետիրական ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) «Նոր ներդրումներ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Գյումրու տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության մնացած տոկոս բաժնետոմսերը հանձնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը, իսկ մնացած գույքը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը։