4 Մարտի 2010, 211 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1333-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի գործունեության հայեցակարգը հաստատելու մասին» N 1333-Ն որոշմամբ հաստատված հայեցակարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող` գործադիր իշխանության և այլ մարմինների ցանկը հաստատում է Հայաuտանի Հանրապետության վարչապետը` նշանակելով հանձնաժողովի հայկական կողմի նախագահին (համանախագահին) և քարտուղարին։
Գործադիր իշխանության և այլ մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության վարչապետին, հանձնաժողովի հայկական կողմի նախագահին (համանախագահին) և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնում են իրենց ներկայացուցիչների նշանակման և փոփոխության մասին։
Եթե հանձնաժողովի հայկական կողմի նախագահը (համանախագահը) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը չէ, ապա նշանակվում է նախագահի տեղակալ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։