Կառավարության որոշումներ

1 Հունիսի 2005, 714 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԵՆՈՔԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ենոքավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1007.7 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 1003.9 հեկտարը, որից` 60.9 հեկտար վարելահող, 118.1 հեկտար խոտհարք, 573.9 հեկտար արոտ, 251 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա,այդ թվում` 10.5 հեկտար արոտը` աճուրդով օտարելու համար.

բ) 1.5 հեկտար վարելահողերը` բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար.

գ) 2.3 հեկտարը, որից` 2 հեկտար խոտհարք, 0.3 հեկտար արոտ՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու համար: