Կառավարության որոշումներ

11 Մարտի 2010, 230 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1385-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը հաստատելու մասին» N 1385-Ա որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 13-րդ կետում «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով.
2) 27-րդ կետի 4-րդ ենթակետում «7 օրով» բառերը փոխարինել «30 օրով» բառերով.
3) 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) հոգեբանական օգնություն»։