1 Հունիսի 2005, 713 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաղբյուրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1169 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 1166 հեկտարը, որից` 38.8 հեկտար վարելահող, 180.8 հեկտար խոտհարք, 811.7 հեկտար արոտ, 134.7 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
բ) 1.25 հեկտար այլ հողեր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա.
գ) 1.75 հեկտար այլ հողեր` էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար` համաձայն հավելվածի:
2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք: