Կառավարության որոշումներ

11 Մարտի 2010, 224 - Ա

ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով ջութակահար Սերգեյ Խաչատրյանի՝ երաժշտարվեստի կատարողական բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սերգեյ Վլադիմիրի Խաչատրյանին (ծնվ.` 1985 թվականի ապրիլի 5-ին, հասցեն` քաղ. Երևան, Մոսկովյան 24, բն. 2) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։