Կառավարության որոշումներ

4 Մարտի 2010, 215 - Ա

«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 52-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի 2010 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի 2010 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը հանդիսանում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի 2010 թվականի ծրագրի իրականացման համակարգող մարմին։
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել սույն որոշման 2-րդ կետով հաստատված միջոցառումների կատարումն ըստ ծրագրի։
Հավելված