4 Մարտի 2010, 189 - Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվա-կանի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, օտարել Հայաստանի Հանրապե-տության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական բարեփոխում-ների աջակցություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ գնահատված 2 ավտոմեքենան (այսուհետ՝ գույք)` որպես աճուրդի մեկնարկային գին սահմանելով գնահատված գույքի արժեքը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ առաջին կամ յուրաքանչյուր հերթական աճուրդում գույքը չօտարվելու դեպքում կազմակերպվում են նոր աճուրդներ, և գույքի մեկնարկային գինն իջեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) գույքի օտարման աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել հայտարարություն սույն որոշման 1-ին կետում նշված գույքի աճուրդի անցկացման մասին.
2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ աճուրդի հաղթողների կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողների հետ կնքել առուվաճառքի պայմանագրեր` դրանցում նախա-տեսելով, որ գնորդները պարտավորվում են իրենց միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը։
5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին։
Հավելված