29 Հունվարի 2010, 100 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաuտանի Հանրապետության բյուջետային համակարգի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մաuին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մաuին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. «Արփա-Սևան» թունելի վերականգնման վարկային ծրագրի շրջանակներում կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի անկախ միջազգային փորձաքննության և առաջարկությունները ներկայացնելու ծառայությունների` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մեկ անձից գնման համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2010 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 55.0 մլն դրամ` Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված