21 Հունվարի 2010, 99 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 350-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 350-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի օրինակելի կանոնադրության 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Ճանապարհածախսը և հանձնաժողովի հանդիպման ընթացքում մասնակիցների, ինչպես նաև մշտական և ժամանակավոր մարմինների անդամների` ընդունող երկրում գտնվելու հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման համաձայն»։