Կառավարության որոշումներ

4 Մարտի 2010, 208 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ և 14.1-ին հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաuտատել Հայաuտանի Հանրապետության գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաuտատման ու փոփոխման կարգը` համաձայն հավելվածի։
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 778-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1471-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումից բխող փոփոխություններ կատարել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաuտանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաuտատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշման մեջ.
2) Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումից բխող փոփոխություններ կատարել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիuի 2-ի «Հողերի գոտիավորման և oգտագործման uխեմաների մշակման ու հաuտատման կարգը հաստատելու մասին» N 625-Ն որոշման մեջ։
3. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նշված իրավական ակտերը գործում են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների մասով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված