Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2010, 187 - Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում հարկային մարմնի ներկայացուցիչների և հարկ վճարողների ընտրության, հարկային մարմնի ներկայացուցիչների նշանակման և ներկայացուցիչների աշխատանքների կազմակերպման հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու համար հարկ վճարողների և հարկային մարմնի ներկայացուցիչների ընտրության ու նշանակման կարգը` համաձայն N 1 հավեվածի.
2) հարկային մարմնի ներկայացուցիչների աշխատանքների կազմակերպման կարգը` համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև 2010 թվականի մարտի 15-ը`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հարկային ներկայացուցիչ նշանակելու համար օրենքով սահմանված հիմքերը բավարարող` սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգով կազմված հարկ վճարողների 2010 թվականի ցանկը.
2) սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգին համապատասխան` հաստատել հարկային մարմնի ներկայացուցիչների թեկնածուների 2010 թվականի ցանկը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված