Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2010, 182 - Ա

«ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևանի Ծովակալ Իսակովի 50 հասցեում գտնվող 13785,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք, շինությունները (այսուհետ` անշարժ գույք) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացնել «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` «Հայատոմ» ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերություն)։
2. Սահմանել, որ Երևանի Ծովակալ Իսակովի 50 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 2,53684 հեկտար հողատարածքը «Հայատոմ» ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությանը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվում է համատեղ օգտագործման իրավունքով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայատոմ» ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայատոմ» ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։