Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2010, 176 - Ն

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՋՐԱՀՈՎՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԵԲԵԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԻՇԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՋԻԼԻ, ԿԱԼԱՎԱՆԻ, ԱԶԱՏԻ, ՄԱՐՏՈՒՆՈՒ, ԹԹՈՒՋՐԻ, ԱԽՊՐԱՁՈՐԻ, ՄԱՔԵՆԻՍԻ, ԼՃԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 2010 թվականի փետրվարի 14-ին կայացած` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ջրահովտի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դեբեդի գյուղական համայնքների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնիշիկի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2010 թվականի փետրվարի 21-ին կայացած` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ջիլի, Կալավանի, Ազատի, Մարտունու, Թթուջրի, Ախպրաձորի, Մաքենիսի, Լճավանի գյուղական համայնքների ավագանիների անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2010 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 5.552.600 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2010 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 465.415 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն N 4 հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված