Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2010, 167 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման հավելվածի 4.3.5-րդ «Հարկային և մաքսային համակարգեր» բաժնի 6-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 6.2-րդ ենթակետի 4-րդ սյունակում «Հարկ վճարողների թվով 5 սպասարկման կենտրոնների առկայություն և այդ կենտրոնների միջոցով ծառայությունների մատուցում» բառերը փոխարինել «Հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ընթացակարգերի սահմանում» բառերով.
2) 6.2-րդ ենթակետի 5-րդ սյունակում «Սպասարկման կենտրոնների կողմից մատուցվող ծառայություններից օգտվող հարկ վճարողների թվաքանակի ավելացում 15 տոկոսային կետով» բառերը փոխարինել «Հարկ վճարողների թվով 5 սպասարկման կենտրոնների առկայություն և այդ կենտրոնների միջոցով ծառայությունների մատուցում» բառերով.
3) 6.3-րդ ենթակետի 4-րդ սյունակից հանել «Հարկ վճարողներին անհրաժեշտ հիշեցում-ծանուցումների մինչև 30 տոկոսի ներկայացում» բառերը.
4) 6.3-րդ ենթակետի 5-րդ սյունակում «Հաշվետվությունների գերազանցապես (60 տոկոս) էլեկտրոնային տարբերակով կամ փոստով ներկայացում» բառերը փոխարինել «Հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակով կամ փոստով ներկայացման 20 տոկոսով աճի ապահովում` նախորդ տարվա նկատմամբ» բառերով.
5) 6.3-րդ ենթակետի 6-րդ սյունակում «Հաշվետվությունների գերազանցապես (90 տոկոս) էլեկտրոնային տարբերակով կամ փոստով ներկայացում» բառերը փոխարինել «Հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակով կամ փոստով ներկայացման 20 տոկոսով աճի ապահովում` նախորդ տարվա նկատմամբ» բառերով.
6) 6.5-րդ ենթակետի 4-րդ սյունակում «60 տոկոսից ավել ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրություն` ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի միջոցով» բառերը փոխարինել «Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի իրավական հիմքերի և ընթացակարգի սահմանում» բառերով.
7) 6.5-րդ ենթակետի 5-րդ սյունակում «80 տոկոսից ավել ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրություն` ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի միջոցով» բառերը փոխարինել «Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ամբողջական գործարկում» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։