25 Փետրվարի 2010, 161 - Ա
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԱՅՐՈՒՄ, ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ԴԵՂՁԱՎԱՆ, ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՂԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» N L2363-ICB-1-14 ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաuտանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետով հաuտատված` oտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաuտանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաuտվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների oրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի շրջանակներում անցկացված և Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009 թվականի դեկտեմբերի 28-ին (արձանագրություն N 11) հաստատված «Այրում, Նոյեմբերյան քաղաքների և Դեղձավան, Հաղթանակ գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում» N L2363-ICB-1-14 մրցույթի արդյունքները` 420 217 719,00 դրամ արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Շինաշխարհ» սահմանափակ պատասխանությամբ ընկերություն - «Արտեզիա» սահմանափակ պատասխանությամբ ընկերություն կոնսորցիումը։