Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2010, 158 - Ն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աղետի գոտու բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրերի իրականացման շրջանակներում կառուցված բնակելի շենքերի ներքին հարդարման, ինժեներական ենթակառուցվածքների անցկացման և բարեկարգման, լրացուցիչ աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ`
1) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի մարտի 12-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/131 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրին` համաձայն N 2 հավելվածի.
3) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրին` համաձայն N 3 հավելվածի.
4) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրին` համաձայն N 4 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրերի` սահմանված կարգով կնքման գործընթացը։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման 31-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և uպաuարկման oբյեկտների ձեռքբերման»
N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի շրջանակներում` 6,577,128.1 հազ. դրամի չափով, որից 2010 թվականի առաջին եռամսյակում` 1,972,695.6 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 4,234,078.4 հազ. դրամ, ինն ամսում` 6,208,962.3 հազ. դրամ,
բ. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և uպաuարկման oբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրի շրջանակներում` 15,450,000.0 հազ. դրամի չափով, որից 2010 թվականի առաջին եռամսյակում` 6,335,000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 12,288,315.319 հազ. դրամ, ինն ամսում` 15,450,000.0 հազ. դրամ։»։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 5 և 6 հավելվածների։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված