Կառավարության որոշումներ

25 Մայիսի 2005, 706 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1876-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտաշավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1876-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետում և 2-րդ կետի «ա» ենթակետում «2335.9» թիվը փոխարինել «2229.9» թվով, 1-ին կետում` «2282.6» թիվը` «2176.61» թվով.

բ) որոշմամբ հաստատված NN 2, 3 և 4 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների.

գ) որոշմամբ հաստատված NN 6 և 7 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 6 և 7 հավելվածների։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։