18 Փետրվարի 2010, 147 - Ա
«ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման 13-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված «Առլիս» տեղեկատվական համակարգի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «07. Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված 227,161.0 հազ. դրամ ծախսերը բաշխել հետևյալ կերպ`
1) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) և «Քաղաքային ու գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» պարբերականների հրատարակում` 164012.1 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի, այդ թվում` 2010 թվականի առաջին եռամսյակ` 30650.0 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 63300.0 հազ. դրամ, ինն ամիս` 110000.0 հազ. դրամ, տարեկան` 164012.1 հազ. դրամ.
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գործունեության ընթացքում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում` 36346.4 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի, այդ թվում` 2010 թվականի առաջին եռամսյակ` 11782.2 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 28208.5 հազ. դրամ, ինն ամիս` 31761.7 հազ. դրամ, տարեկան` 36346.4 հազ. դրամ.
3) էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում` 26802.5 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի, այդ թվում` 2010 թվականի առաջին եռամսյակ` 3000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 10714.0 հազ. դրամ, ինն ամիս` 17251.0 հազ. դրամ, տարեկան` 26802.5 հազ. դրամ։
Հավելված