Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2010, 145 - Ա

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ՈՒՋԱՆ, ԱՐԱԳԱԾՈՏՆ, ՆՈՐ ԵԴԵՍԻԱ, ԿՈՇ, ԴՊՐԵՎԱՆՔ, ՇԱՄԻՐԱՄ ԵՎ ՆՈՐ ԱՄԱՆՈՍ ԳՅՈՒՂԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» N L2363-ICB-1-16 ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի շրջանակներում անցկացված և Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած «Ուջան, Արագածոտն, Նոր Եդեսիա, Կոշ, Դպրեվանք, Շամիրամ և Նոր Ամանոս գյուղերի ջրամատակարարման համակարգերի բարելավում»
N L2363-ICB-1-16 մրցույթի արդյունքները 540 037 369,00 դրամ արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Աշոցք» սահմանափակ պատասխանությամբ ընկերություն - «Կապավոր» սահմանափակ պատասխանությամբ ընկերություն կոնսորցիումը։