Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2010, 144 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ OԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1245-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) I բաժնում «Մամուլի և տեղեկատվության վարչություն» բառերը փոխարինել «Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն» բառերով, իսկ «Միջազգային տնտեսական համագործակցության վարչություն» բառերը` «Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչություն» բառերով.
2) l բաժինը լրացնել «Սահմանակից երկրների վարչություն» և «Մշակույթի և հումանիտար համագործակցության վարչություն» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։