18 Փետրվարի 2010, 136 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 301 ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1542-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանյան աղբյուրներից շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտի ռեզիդենտության պետությունում այդ եկամուտների մասով հարկման ենթակա չլինելու և այդ շահաբաժինների փաստացի սեփականատեր հանդիսանալու մասին տեղեկանքը տալու կարգը և այդ տեղեկանքի ձևը հաստատելու մասին» N 301 և 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ցանկը սահմանելու մասին» N 1542-Ն որոշումները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։