Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2010, 135 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2010 թվականի հունվարի 25-ին ուժգին քամու հետևանքով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դալար գյուղի դպրոցի մեկ մասնաշենքի` ամբողջովին քանդված տանիքի հիմնանորոգման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2010 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 20,000.0 հազ. դրամ, որից`
1) 950.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դալար գյուղի դպրոցի մեկ մասնաշենքի տանիքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).
2) 19,050.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դալար գյուղի դպրոցի մեկ մասնաշենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)։