18 Փետրվարի 2010, 130 - Ա
«ԼՈՒՍԱՆՇԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գույքի կազմից հետ վերցնել 779.385.686 դրամ արժողությամբ գույքը (Երևան քաղաքում տեղադրված ճանապարհային նշանները և լուսացուցային օբյեկտները) և այն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված` ամրացվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը։
Հավելված