11 Փետրվարի 2010, 123 - Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ` ՄԻՆՉԵՎ 1905.00 Մ ԲԱՑԱՐՁԱԿ ՆԻՇԸ ՏԱՐԱԾՔԻ 1։1000 ՄԱՍՇՏԱԲԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1։1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման տեխնիկական առաջադրանքը` համաձայն N 1 հավելվածի.
2) Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1։1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման աշխատանքների ամփոփ նախահաշիվը` համաձայն N 2 հավելվածի.
3) Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1։1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման աշխատանքների իրականացման ժամանակացույցը` համաձայն N 3 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հատկացնել 81777.6 հազ. դրամ։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի հետ համատեղ ապահովել Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1։1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման աշխատանքների կատարումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված