Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2010, 121 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 54-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Բեռնատար տրանսպորտային միջոցների լիազորված կշռման կայաններին ներ-կայացվող պահանջները, միջազգային հավաստագիր տալու և օգտագործելու կարգը, բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի ձևա-թուղթը և նկարագիրը հաստատելու մասին» N 54-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման վերնագրից, տեքստից, N 1 հավելվածից հանել «լիազորված» բառը, իսկ NN 2 և 3 հավելվածներից` «լիազոր» բառը.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ և 3-րդ կետերը.
3) որոշման N 1 հավելվածի`
ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կշռման գործողությունները կատարում են կշռման կայանները, որոնց նույ-նականացման համար սույն որոշման 21-րդ կետով նախատեսված պայմանների ապահովման դեպքում իրավասու մարմնի կողմից ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում տրվում է արաբական թվանշաններով վեցանիշ ծածկագիր, իսկ կշռման կայանի աշխատող-ներին` արաբական թվանշաններով հնգանիշ ծածկագիր։ Ծածկագրի տրամադրման կարգը հաստատվում է իրավասու մարմնի կողմից։»,
բ. 5-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «իրավասու մարմնի կողմից անցկացված մրցույթում հաղթող ճանաչված, իրավասու մարմնի կողմից լիազորված» բառերը,
գ. 21-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Կշռման կայանը պետք է կառուցված լինի ընդհանուր օգտագործման ճանապարհի մոտ և ունենա նվազագույնը 6 մ լայնություն և 50 մ երկարություն, կապիտալ կամ ժամանակավոր շինություն (համապատասխան գրասենյակային կահավորանք, համակարգչային տեխնիկա, մետաղյա պահարան), համապատասխան ճանապարհա-յին և գծային նշաններով կահավորված, հիմնական ճանապարհին կապող մուտքի ու ելքի ճանապարհ և 0.5, 1.0, 2.0 ճշտության դասերի շարքին պատկանող կշեռքներ։»,
դ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին կետով.
«24.1. Սույն բաժնում նախատեսված պահանջների խախտման դեպքում իրա-վասու մարմինն ուժը կորցրած է ճանաչում կշռման կայանին տրամադրված ծածկագիրը և դրա մասին ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրապա-րակում առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում` իր պաշտոնական էլեկտրոնային կայքում։».
4) որոշման N 2 հավելվածի ռուսերեն և հայերեն տարբերակների նախավերջին նախադասությունում «yտՏսվՏՎՏփպվվօւ» և «լիազորված է» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՍՏՎտպՑպվՑվօւ» և «իրավասու է» բառերով.
5) որոշման N 3 հավելվածի 26-րդ կետում «լիազորված» բառը փոխարինել «իրավասու» բառով։
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել ծածկագրերի տրամադրման կարգը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։