Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2010, 116 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 491-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքներում բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի կիրառման մասին» համաձայնագրի պահանջների ապահովման համար իրավասու մարմին ճանաչելու մասին» N 491-Ա որոշման 2-րդ կետից հանել «լիազորված» բառը։