Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2010, 113 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1551-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի մասը վարձակալության հանձնելու մասին» N 1551-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» բառերը փոխարինել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» բառերով.
2) որոշման 1-ին կետում «2011» թիվը փոխարինել «2020» թվով։
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` երկամսյա ժամկետում ապահովել միջպետական բանկի հետ կնքված պայմանագրում սույն որոշման դրույթներից բխող փոփոխությունների կատարումը։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր