12 Մայիսի 2005, 701 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշման 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետի (ստաժի) օրացուցային և զինվորական ծառայության ժամկետի (ստաժի) արտոնյալ հաշվարկի, ինչպես նաև այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները (կցվում է)».
բ) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում` արտոնյալ պայմաններով, ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկի, հաշվառման կարգի ու պայմանների`
վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետի (ստաժի) օրացուցային և զինվորական ծառայության ժամկետի (ստաժի) արտոնյալ հաշվարկի, ինչպես նաև այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները»,
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են`
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության համակարգերի շարքային և հրամանատարական անձնակազմերում զբաղեցրած պաշտոններով ծառայությունը, ինչպես նաև նրանց՝ ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից,
բ) զինվորական ծառայությունը նախկին ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերում, ինչպես նաև նրանց՝ ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը՝ անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից,
գ) անօրինական դատապարտված կամ անօրինական քրեական հետապնդման ենթարկված այն զինծառայողների կալանքի տակ, ազատազրկման վայրում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանը, որոնց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ ընդունվել քրեական գործը կարճելու մասին որոշում` հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարման մեջ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով»,
2-րդ կետում`
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած զինծառայողների զինվորական ծառայության ստաժում արտոնյալ պայմաններով հաշվառվում են զինծառայության և այլ բնույթի գործունեության հետևյալ տեսակները`»,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«մեկ ամսվա այլ բնույթի գործունեությունը` մեկ ամիս զինվորական ծառայություն հաշվելու պայմանով`
ա) մինչև զինվորական ծառայության անցնելը նախկին ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի և քաղաքացիական ավիացիայի համակարգերում օդաչուական ու ինժեներատեխնիկական անձնակազմի աշխատանքային ստաժը,
բ) Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված, սպայական կոչում ստացած և սպայական պաշտոնում ոչ պակաս 5 տարի ծառայություն անցած սպաների` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորելու ժամանակաշրջանը.
մեկ տարվա այլ բնույթի գործունեությունը` 6 ամիս զինվորական ծառայություն հաշվելու պայմանով`
ա) մինչև զինվորական ծառայության անցնելը պահեստից զորակոչված սպայական անձնակազմի՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում մինչև 5 տարի առկա ուսուցման ժամանակաշրջանը,
բ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորած, Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված, սպայական կոչում ստացած ու սպայական պաշտոնում ոչ պակաս 5 տարի ծառայություն անցած զինծառայողների ուսման ժամանակաշրջանը».
գ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման ու սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի 1-ին կետի «դ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Կենսաթոշակ նշանակվելուց հետո իրենց խնամքի տակ գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամների մասին բնակավայրերից տեղեկանքները կենսաթոշակ նշանակող մարմին է ներկայացվում մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը: Այդ ժամկետից ուշ տեղեկանքը ներկայացվելու դեպքում կենսաթոշակին տրվող հավելավճարը հաշվարկվում է տեղեկանքը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։