Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2010, 108 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 163-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 6-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի «Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 163-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետում`
ա. 1-ին ենթակետը «ակտերի» բառից հետո լրացնել «կամ պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված իրավական ակտերի, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ` նաև այլ փաստաթղթերի» բառերով,
բ. 2-րդ ենթակետը «միության» բառից հետո լրացնել «և Եվրոպական համայնքի իրավական ակտերի, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ` նաև այլ փաստաթղթերի» բառերով.
գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով.
«8) թարգմանական չափորոշիչների մշակումը։».
2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում «հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն» բառերը փոխարինել «տարբեր լեզուներով» բառերով.
3) որոշման 4-րդ կետով հաստատված կանոնադրության մեջ`
ա. 8-րդ կետում «Non Profitable Organization» բառերը փոխարինել «Non Commercial Organisation» բառերով,
բ. 10-րդ կետի 1-ին ենթակետը «ակտերի» բառից հետո լրացնել «կամ պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված իրավական ակտերի, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ` նաև այլ փաստաթղթերի» բառերով,
գ. 10-րդ կետի 2-րդ ենթակետը «միության» բառից հետո լրացնել «և Եվրոպական համայնքի իրավական ակտերի, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ` նաև այլ փաստաթղթերի» բառերով,
դ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով.
«8) թարգմանական չափորոշիչների մշակումը։»,
ե.19-րդ կետի 4-րդ ենթակետում «կենտրոնի բաժինների» բառերը փոխարինել «կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումների» բառերով,
զ. 19-րդ կետի 6-րդ ենթակետում «իր բաժնի պետերի» բառերը փոխարինել «թարգմանությունների կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների» բառերով,
է. 19-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) uահմանում է թարգմանությունների կենտրոնի կառուցվածքը, հաստատում հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը»։
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի միջոցով ապահովել այդ կազմակերպության կանոնադրության մեջ կատարված լրացումների և փոփոխությունների պետական գրանցումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։