11 Փետրվարի 2010, 103 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐԱՌՄԱՄԲ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի տարածքային հատակագծման նախագիծը (Ջերմուկի նոր օդանավակայանի տարածքի ներառմամբ)` համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում հողային պաշարների կառավարման գործառույթների իրականացման, ճյուղային պետական նպատակային, տարածքային և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրային և գոտևորման փաստաթղթերի մշակման ընթացքում հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի տարածքային հատակագծման նախագծով ամրագրված դրույթները։
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի տարածքային հատակագծման նախագծի հետագա իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողությունը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։