11 Փետրվարի 2010, 101 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 502 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը հաստատելու մասին» N 502 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 5-րդ կետի «բ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների պաշտոնական տեղեկատուներում (գազետիրներ),» բառերը.
2) 7-րդ կետում «Գրանցված» բառը փոխարինել «Հաշվառված» բառով.
3) 8-րդ կետը «վարվում են» բառերից հետո լրացնել «մարզերով՝» բառով.
4) 11-րդ կետում «տվյալները հավաքվում են» բառերը փոխարինել «տվյալների էլեկտրոնային տարբերակը հավաքվում է» բառերով.
5) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը (այսուհետ՝ պետական քարտադարան) բաղկացած է յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտի էլեկտրոնային քարտից (անձնագրից), որտեղ տեղադրված է օբյեկտի վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը։
Քարտերն ամփոփվում են ըստ մարզերի և համայնքների։».
6) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14.Հաշվառման ձևաթղթերում, գրանցման մատյաններում և պետական քարտադարանում պարունակվող տվյալները պահպանվում և թարմացվում են էլեկտրոնային տարբերակներով, իսկ տրամադրվում են ավանդական (թղթային) կամ էլեկտրոնային տարբերակներով։».
7) 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։