Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2010, 86 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 33-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և 19-րդ հոդ-վածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու մասին» N 33-Ա որոշման մեջ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պետական պարտ-
քի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանին» բառերը փոխարինել
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտ-ների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին» բառերով։