31 Մարտի 2005, 699 - Ն
«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված 1997 թվականի Լիսաբոնի եվրոպական տարածաշրջանի բարձրագույն կրթական որակավորումների ճանաչման կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ ու 9-րդ հոդվածի 2-րդ մասերի դրույթները, ինչպես նաև «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ ու 5-րդ հոդվածների 1-ին մասերի 5-րդ կետերի և 20-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամ:
2. Հաստատել «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունն ու հոգաբարձուների խորհրդի ներկայացուցչական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամին` որպես գույքային ներդրում Երևան քաղաքում շենք տրամադրելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր