4 Փետրվարի 2010, 82 - Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերու-թյանը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներ-մուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) ամոնիտ N 6ԺՎ փամփուշտ Դ-32 մմ 240000 կգ
2) կրակատար քուղ (ՕՇԱ կամ ՕՊՇԱ) 1200000 գծմ
3) ճայթիչ-պայթիչ (ԿԴ-8Ս) 250000 հատ
4) էլեկտրական ճայթիչ (ԷԴ-Զ-Ն) 100000 հատ
5) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ` ստորգետնյա հանքավայրի համար`
ա. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-25 3.5 մ 18000 հատ
բ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-100 3.5 մ 18000 հատ
գ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-200 3.5 մ 18000 հատ
դ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-300 3.5 մ 20000 հատ
ե. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-400 3.5 մ 20000 հատ
զ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-500 3.5 մ 20000 հատ
է. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-600 3.5 մ 20000 հատ
ը. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-700 3.5 մ 22000 հատ
թ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-800 3.5 մ 22000 հատ
ժ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-900 3.5 մ 22000 հատ
6) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ` բաց հանքավայրի համար`
սարք ՍԻՆՎ-ՊՍ 5000 հատ
7) պայթեցնող սարքավորում ՊՎ Զ-1700-2,3 10 հատ
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապե-տության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրա-պետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարու-թյանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կար-գով ապահովել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայ-
թեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը։
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյու-թերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառա-վարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամա-դրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրան-քատեսակի և քանակի մասին։
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախա-րարին` 10-օրյա ժամկետում ապահովել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնե-տիրական ընկերությանը պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրա-մադրումը։