Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2010, 78 - Ա

ԿԱՐԱՊԵՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Կարապետ Հրաչյայի Մուրադյանին (ծնվ.` 1992 թվականի փետրվարի 8-ին, քաղ. Երևան, Լիսինյան փող., տուն 30։ 2009 թվականին ընդունվել է բարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ-ի Յուտա նահանգի համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2014 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարապետ Մուրադյանի 18 տարին լրանալու, գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։