Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2010, 70 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի «Օդային երթևեկությունն սպասարկող և հարակից միջոցներն ապահովող կազմակերպություններին ու մարմիններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 744-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԻ ԵՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը` համաձայն հավելվածի։».
3) որոշմամբ հաստատված կարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԱՐԳ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԻ ԵՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ».
4) կարգի 1-ին կետում «Oդային երթևեկությունն uպաuարկող և հարակից միջոցներն ապահովող (այuուհետ` աերոնավիգացիոն uպաuարկում) կազմակերպություններին ու մարմիններին» բառերը փոխարինել «Օդային երթևեկության կազմակերպում, աերոնավիգացիոն կապ և դիտարկում, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն (այuուհետ` աերոնավիգացիոն uպաuարկում) իրականացնող կազմակերպություններին» բառերով.
5) կարգի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) կարգի 3-րդ կետում «uույն կարգի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված աերոնավիգացիոն uպաuարկումն» բառերը փոխարինել «օդային երթևեկության կազմակերպում, աերոնավիգացիոն կապ և դիտարկում, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն» բառերով, նույն կետում «օդերևութաբանական սպասարկում» բառերը` «օդերևութաբանական ապահովում» բառերով.
7) կարգի 6-րդ կետի 7-րդ ենթակետում «2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով uահմանված» բառերը փոխարինել «օդային երթևեկության կազմակերպման և աերոնավիգացիոն կապի և դիտարկման» բառերով.
8) կարգի 8-րդ կետում «10» թիվը փոխարինել «30» թվով.
9) կարգի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Թռիչքների անվտանգությանն առնչվող փոփոխություններն իրականացվում են սույն կարգի IX գլխի պահանջներին համապատասխան։».
10) կարգի 3-րդ գլխի վերնագրում «ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» բառը փոխարինել «ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» բառով.
11) կարգի 18-րդ կետում`
ա. «uպաuարկման (այuուհետ` OԵU)» բառերը փոխարինել «կազմակերպման (այսուհետ` ՕԵԿ)» բառերով,
բ. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում «ՕԵՍ-ի» բառը փոխարինել «ՕԵԿ-ի» բառով,
գ. 4-րդ ենթակետում «uույն կարգի 2-րդ կետում ներկայացված» բառերը փոխարինել «աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության» բառերով.
12) կարգի 19-րդ կետում «ՕԵՍ» բառը փոխարինել «ՕԵԿ» բառով.
13) կարգի 20-րդ կետում «ՕԵՍ» բառը փոխարինել «ՕԵԿ» բառով.
14) կարգի 4-րդ գլխի վերնագրում «OԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ UՊԱUԱՐԿՄԱՆ ՌԱԴԻՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ» բառերը փոխարինել «ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԻ ԵՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ» բառերով.
15) կարգի 21-րդ կետում «Ռադիոտեխնիկական ապահովման» բառերը փոխարինել «Աերոնավիգացիոն կապի և դիտարկման (այսուհետ` ռադիոտեխնիկական ապահովման)» բառերով.
16) կարգի 21-րդ կետի 6-րդ և 22-րդ կետի 7-րդ ենթակետերում «uույն կարգի 2-րդ կետում ներկայացված» բառերը փոխարինել «օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության» բառերով.
17) կարգի 5-րդ գլխի վերնագրում «ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ» բառը փոխարինել «ԱՊԱՀՈՎՈՒՄՆ» բառով.
18) կարգի 25-րդ կետում «uպաuարկում (այuուհետ` ԱOU)» բառերը փոխարինել «ապահովում (այսուհետ` ԱՕԱ)» բառերով.
19) կարգի 26-րդ կետի 3-րդ ենթակետում «uույն կարգի 2-րդ կետում ներկայացված» բառերը փոխարինել «օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության» բառերով.
20) կարգի 6-րդ գլխի վերնագրում «ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» բառը փոխարինել «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառով.
21) կարգի 28-րդ կետում «սպասարկում» բառը փոխարինել «ծառայություն» բառով.
22) կարգի 29-րդ կետում, 29-րդ կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերում, 30-րդ կետում, 30-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում, 31-րդ կետում և 31-րդ կետի 2-րդ ենթակետում «սպասարկման» բառը փոխարինել «ծառայության» բառով.
23) կարգի 30-րդ կետի 4-րդ ենթակետից «սպասարկման» բառը հանել.
24) կարգի 29-րդ կետի 2-րդ և 30-րդ կետի 2-րդ ենթակետերում «սպասարկումն» բառը փոխարինել «ծառայությունն» բառով.
25) կարգի 18-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ ենթակետերում, 19-րդ կետում, 19-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում, 20-րդ կետում, 20-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում «(ՕԵՍ)» բառը փոխարինել «(ՕԵԿ)» բառով.
26) կարգի 26-րդ կետում, 26-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերում և 27-րդ կետում «(ԱՕՄ)» բառը փոխարինել «(ԱՕԱ)» բառով.
27) կարգի NN 1 և 2 ձևերում.
_____________________________________
«(կարգի 2-րդ կետով uահմանված գործառույթի տեuակը)» բառերը փոխարինել
___________________________________
«(կարգով uահմանված գործառույթի տեuակը)» բառերով.
28) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ, 8-րդ 9-րդ և 10-րդ գլուխներով.

«VII. ԹՈՒՅԼՏՎՈԻԹՅՈԻՆ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

32. Կարգի 7-րդ, 8-րդ 9-րդ և 10-րդ գլուխների դրույթները տարածվում են սույն կարգի 1-ին բաժնին համապատասխան թույլտվություն ստացած օդային երթևեկության կազմակերպում, աերոնավիգացիոն կապ և դիտարկում իրականացնող և աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություններ մատուցող կազմակերպությունների վրա։
33. Վերահսկողությունը կրում է շարունակական բնույթ և իրականացվում է երկու հիմնական ուղղություններով՝
1) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, ծառայությունների մատուցման անվտանգության մոնիթորինգ.
2) թռիչքների անվտանգության ապահովման նպատակով սահմանված կանոնակարգերի պահանջների և դրանց կիրառմանն ուղղված միջոցառումների իրականացման ուսումնասիրություն (այսուհետ` աուդիտ)։
34. Մոնիթորինգը կատարվում է գլխավոր վարչությունում տվյալների հավաքագրմամբ, դրանց ուսումնասիրությամբ, համեմատությամբ նախորդ տարիների վերահսկողությունների արդյունքների հետ։
35. Մոնիթորինգի ընթացքում որոշվում են թռիչքների անվտանգության ապահովման համար աուդիտի առաջնահերթ խնդիրները։
36. Մոնիթորինգի արդյունքների հիման վրա գլխավոր վարչությունում մշակվում են աուդիտի տարեկան ծրագրեր և սահմանվում են օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման գործընթացը կարգավորող ուղեցույցներ։


VIII. ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ


37. Կազմակերպության աուդիտն իրականացվում է տարեկան ծրագրերի հիման վրա`
1) աուդիտի տարեկան ծրագիրը և այն իրականացնող մասնագետների ցանկը հաստատվում են գլխավոր վարչության պետի հրամանով.
2) աուդիտի ծրագիրը մշակվում է ESARR-1-ի 6.3-րդ կետի համաձայն.
3) աուդիտի տարեկան ծրագիրը կազմում են այնպես, որպեսզի երկու տարեկան աուդիտների ընթացքում հնարավոր լինի իրականացնել կազմակերպության ամբողջական աուդիտը.
4) աուդիտի գործընթացում ընդգրկված մասնգետները պետք է ունենան թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման բնագավառի անհրաժեշտ գիտելիքներ, աուդիտ իրականացնելու փորձ ու ունակություններ և կատարեն աուդիտի արդյունքների մասնագիտական գնահատում։
38. Աուդիտն իրականացվում է`
1) կազմակերպության համապատասխանությունը կարգի 1-ին բաժնով սահմանված կարգով գլխավոր վարչության կողմից տրված թույլտվության պայմաններն ուսումնասիրելու նպատակով.
2) գլխավոր վարչության կողմից կազմակերպության կասեցված թույլտվության վերականգման նպատակով.
3) գլխավոր վարչության կողմից կազմակերպությանը տրված դիտարկման գործընթացը կարգավորող ուղեցույցների ներդրման և կիրառման նպատակով։
39. Աուդիտն իրականացվում է հարցաթերթերով, որի ընթացքում ուսումնասիրվում են`
1) կազմակերպության կարգավարական և տեխնիկական անձնակազմերի համապատասխանությունը Չիկագոյի կոնվենցիայի N 1 հավելվածի և Եվրակոնտրոլի ESARR-5-ի պահանջներին՝ ՕԵԿ-ի կարգավարների վկայականների առկայությունը, ուժի մեջ լինելը, բժշկական զննման արդյունքները, անգլերեն լեզվի մակարդակը հավաստող վկայականները և վարժանքների անցկացումը.
2) կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտերը և դրանց մեջ իրականացվող փոփոխությունների ընթացակարգերը.
3) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման միջոցների շահագործողական ցուցանիշները.
4) աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման գործընթացը։
40. Աուդիտի ընթացքում լրացված հարցաթերթերի հիման վրա կազմվում է հաշվետվություն և ներկայացվում գլխավոր վարչության պետին։
41. Հաշվետվությունում ներառվում են հետևյալ տվյալները՝
1) աուդիտի անցկացման տարեթիվը.
2) ներգրավված մասնագետները.
3) տվյալ աուդիտի նպատակները և ընդգրկման ծավալները.
4) նախորդ աուդիտից հետո անցած ժամանակահատվածում թերությունների վերացման ուղղությամբ իրականացված գործողությունները.
5) աուդիտի անցկացման ժամանակացույցը.
6) ուսումնասիրված փաստաթղթերի ցանկը.
7) հայտնաբերված անհամապատասխանությունները և դրանց առկայությունը հավաստող մանրամասները.
8) իրավիճակի գնահատականը։
42. Աուդիտի ընթացքում թռիչքների անվտանգությանն սպառնացող թերությունների ի հայտ գալու դեպքում, դրանց մասին, մինչև հաշվետվություն ներկայացնելը, անմիջապես տեղեկացվում է գլխավոր վարչության պետին և թողարկվում են անվտանգության ուղեցույցներ` համաձայն Եվրակոնտրոլի ESARR-ի 10-րդ բաժնի և Եվրամիության 543/2004, 550/2004, 551/2004 կանոնակարգերի պահանջների և տրվում են առաջարկություններ, որոնք ուղղված են թերությունների վերացմանը։
43. Թռիչքների անվտանգության ուղեցույցներն ընդգրկում են՝
1) ի հայտ բերված թերությունները, որոնք սպառնում են թռիչքների անվտանգությանը.
2) այն համակարգերը, որոնց վրա ի հայտ բերված թերությունը կարող է բացասական ազդել.
3) թերությունը վերացնելու համար անհրաժեշտ գործողությունները և դրանց կատարման ժամկետները։
44. Թռիչքների անվտանգության ուղեցույցները հաստատվում են գլխավոր վարչության պետի կողմից` համապատասխան հրամանով։
45. Աուդիտի հաշվետվությունները գլխավոր վարչությունը ներկայացնում է աուդիտ իրականացրած կազմակերպությանը` այն կազմելուց հետո 5-օրյա ժամկետում`
1) աուդիտի ընթացքում ի հայտ բերված թերությունների առկայության դեպքում կազմակերպությունը մշակում է դրանց վերացման միջոցառումների ժամանակացույց և ներկայացնում գլխավոր վարչություն.
2) գլխավոր վարչությունը կարող է իրականացնել լրացուցիչ աուդիտ՝ թերությունների վերացման նպատակով։

IX. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ


46. Թույլտվություն ստացած օդային երթևեկության կազմակերպման և աերոնավիգացիոն կապի և դիտարկման գործառույթներ իրականացնող կազմակերպությունը տեղեկացնում է գլխավոր վարչությանը թռիչքների անվտանգությանն առնչվող փոփոխությունների մասին, որոնք նախատեսում է իրականացնել իր օդային երթևեկության կազմակերպման համակարգերում`
1) կարգի իմաստով օդային երթևեկության կազմակերպման համակարգեր են համարվում օդային երթևեկության կազմակերպման և աերոնավիգացիոն կապի և դիտարկման գործառույթներն իրականացնելիս կիրառվող ընթացակարգերի և համակարգերի (ներառյալ տեխնիկական համակարգերի) ամբողջությունը։
47. Օդային երթևեկության կազմակերպման համակարգերում թռիչքների անվտանգությանն առնչվող փոփոխությունների իրականացման ընթացակարգը համաձայնեցվում է գլխավոր վարչության հետ։
48. Թռիչքների անվտանգությանն առնչվող փոփոխությունները, որոնք իրականացվում են օդային երթևեկության կազմակերպման համակարգերում, դասակարգվում են երկու դասերի՝ նշանակալի և ոչ նշանակալի`
1) կարգի իմաստով նշանակալի փոփոխություններ են համարվում այն փոփոխությունները, որոնց անվտանգության գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ դրանք կարող են հանգեցնել ավիացիոն պատահարի կամ լուրջ միջադեպի, ինչպես նաև անհրաժեշտություն առաջացնել օդանավերի շահագործողական նոր ստանդարտների ներդրմանը, այլ փոփոխությունները համարվում են ոչ նշանակալի.
2) ոչ նշանակալի փոփոխություններ ներկայացնելու դեպքում գլխավոր վարչությունն ուսումնասիրում և ի գիտություն է ընդունում դրանց վերաբերյալ տեղեկատվությունը։ Եթե ուսումնասիրության արդյունքում գլխավոր վարչությունն արձանագրում է, որ կազմակերպության կողմից ներկայացված ոչ նշանակալի փոփոխությունը կարող է հանգեցնել սույն կետի 1-ին եթնակետում նշված հետևանքներին, ապա դրա մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է կազմակերպությանը։
49. Նշանակալի փոփոխությունների ներդնման նպատակով կազմակերպությունը ներկայացնում է հայտ, որում ներառվում են ավտանգության մակարդակի մասին, ռիսկերի և դրանց իջեցման գնահատականները`
1) գլխավոր վարչությունը, ուսումնասիրելով կազմակերպության կողմից ներկայացված հայտը, առնվազն մեկ ամսվա ընթացքում ընդունում է որոշում նշանակալի փոփոխությունների ընդունման կամ չընդունման մասին.
2) հայտի ուսումնասիրությունն իրականացվում է Թռիչքների անվտանգության Եվրակոնտրոլի կանոնակարգող պահանջների Ի ԷU ԷՅ ԱՐ ԱՐ 1 (ESARR-1)-ի 7-րդ բաժնի դրույթներին համապատասխան։


X. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


50. Համաձայն Եվրակոնտրոլի ESARR-1-ի 12-րդ բաժնի դրույթների` գլխավոր վարչությունը յուրաքանչյուր տարվա վերջին վերահսկողությունների արդյունքների հիման վրա մշակում և կազմում է տարեկան հաշվետվություն թռիչքների անվտանգության վերահսկողության մասին։
51. Տարեկան հաշվետվությունը կազմվում է Եվրակոնտրոլի ESARR-1-ի 12-րդ բաժնի դրույթներին համապատասխան։
52. Գլխավոր վարչությունն ապահովում է տարեկան հաշվետվության հրապարակումն իր էլեկտրոնային կայքի միջոցով։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը։